Մալաթիայի իշխանություն
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Մալաթիա | |||
Լեզու | Հայերեն, հունարեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի, Ուղղափառություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Իշխան | |||
Պատմություն |
Մալաթիայի իշխանություն, հայկական իշխանություն Անտիտավրոսի և Եփրատ գետի միջև[1]։ Ձևավորվել է 1071 թվականին։ Մտել է Փիլարտոս Վարաժնունու պետության կազմի մեջ։ Հետագայում Մալաթիայի իշխանը՝ Գաբրիել Մալաթիացին ընդունել է Եդեսիայի կոմսության գերիշխանությունը, որից հետո իշխանությունը մտել է կոմսության կազմի մեջ։ Իշխանության մայրաքաղաքն էր Մալաթիան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1045 թվականին Անիի գրավմամբ Բյուզանդական կայսրության կողմից, Բագրատունյաց թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց, իսկ արդեն XI դարի երկրորդ կեսին Հայոց լեռնաշխարհի մեծ մասն անընդհատ ենթարկվում էր թուրքական ցեղերի ասպատակությունների[2]։ Անկախության կորստի և քոչվոր ցեղերի ասպատակությունների հետևանքով ուժեղացավ[3][4][4][5][6] հայ ժողովրդի գաղթը հայրենիքից։ Գաղթի հիմնական ուղղություններից էր Կիլիկիան և նրան հարակից շրջանները[4][6][7][8][9]։ Այս ժամանակներից սկսած սկիզբ դրվեց Հայկական լեռնաշխարհից բնիկ հայ ժողովրդի փոխարինումն օտար թուրքական տարրով[10]։
10-րդ և 11-րդ դարերում հայոց մի շարք շրջանների (Հայոց Միջագետք, Մալաթիա) ետ գրավումն արաբներից Բյուզանդական կայսրության կողմից և վերջինիս հայ բնակչություն այդ շրջաններ տեղափոխելու շնորհիվ, կայսրության այդ սահմանային բանակաթեմերում հայերը կազմում էին բնակչության հիմնական մասը[11]։ 1071 թվականին Մանազկերտում կրած պարտության և կայսրությունում դրան հաջորդած երկարատև գահակալական կռիվները, հնարավորություն տվեցին սելջուկ-թուրքերին ստեղծելու իրենց պետությունը Հայկական լեռնաշխարհում և Փոքր Ասիայում: Դրա հետևանքով Փոքր Ասիայի խորքային շրջաններից ևս ուժեղացավ հայ ժողովրդի գաղթը թերակղզու ծովափնյա շրջաններ, հատկապես Կիլիկիա[12]։
Մանազկերտի ճակատամարտից հետո ձևավորվում են մի շարք անկախ հայկական իշխանություններ, որոնցից ամենախոշորը Փիլարտոս Վարաժնունու պետությունն էր։ Այն տարածվում էր Եփրատից մինչև Լեռնային Կիլիկիա և Անտիոքից մինչև Կապադովկիա[13]։
Փիլարտոս Վարաժնունու օրոք Մալաթիան ունեցել է մի շարք կուսակալներ՝
- Հարեբ, հայ քաղկեդոնացի
- Բալատիանոս
- Թորոս, հայ քաղկեդոնացի, ով հետագայում դարձավ Եդեսիայի կառավարիչը
- Գաբրիել, հայ քաղկեդոնացի։
Սելջուկների արշավանքներից հետևանքով Փիլարտոսի թագավորությունը կարճ կյանք ունեցավ. 1086 թվականին այն դադարեց գոյություն ունենալուց։ Սակայն դրանից հետո առաջացն մի շարք մանր հայկական իշխանություններ[14], այդ թվում Մալաթիայի իշխանությունը։
Որոշ հետազոտողների կարծիքով 1097 թվականին Բյուզանդական կայսրությունը դեռևս պահպանում էր որոշակի ազդեցություն Մալաթիայի և Եդեսիայի իշխանությունների նկատմամբ։ Մինչև 1092 թվականը Մալաթիան ճանաչում էր Սելջուկյան սուլթանության գերիշխանությունը։ Սակայն որոշ ժամանակ անց Գաբրիելը, ստանալով կայսրությունից սեբաստի կոչում, իրեն ձևականորեն ճանաչում է կայսրության ենթակա։
XI դարի վերջում տարածաշրջանում հայտնվում են խաչակիրները։ Խաչակրաց առաջին պետությունը դարձավ հայկական Եդեսիայի իշխանությունը։ Անհանգստանալով իր պետության անվտանգության համար, Գաբրիելն իր աղջկան՝ Մորֆիային կնության է տալիս Բալդուին II֊ին[15] և, հավանաբար ճանաչում է իրեն վերջինիս վասալը։ Հետագայում իշխանության տարածքը մտցվեց Եդեսիայի կոմսությանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Клод Мутафян // Последнее королевство Армении // «Бородино» հրատակարկչություն, էջ 20 (161) 2009 թ. — ISBN 978-5-9901129-5-7
- ↑ University of Cambridge., The Cambridge history of Iran, հ. 5 (Cambridge University Press), 1991, էջ 64։
- ↑ Glanville Price., Encyclopedia of the languages of Europe, 2000, էջ 17։
- ↑ 4,0 4,1 4,2 Gabriel Sheffer., Diaspora politics: at home abroad, 2003, էջ 59։
- ↑ András Róna-Tas., Hungarians and Europe in the early Middle Ages: an introduction to early Hungarian history (Central European University Press), 1999, էջ 76։
- ↑ 6,0 6,1 Петрушевский И. П., Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв, 1949, էջ 35։
- ↑ , Искусство Армении, Всеобщая история искусств, հ. Том 2, книга первая (Искусство) (խմբ. Под общей редакцией Б. В. Веймарна и Ю. Д. Колпинского), 1960։
- ↑ Nicola Migliorino., (Re)constructing Armenia in Lebanon and Syria: ethno-cultural diversity and the state in the aftermath of a refugee crisis, հ. Studies in forced migration. Vol. 21 (Berghahn Books), 2008, էջ 9։
- ↑ Всемирная история, հ. 3, ч. IV, гл. XXXVII, Մոսկվա, 1957։
- ↑ История Востока. В 6 т. Т. 2. Արևելքը միջնադարում М., «Восточная литература», 2002. ISBN 5-02-017711-3
- ↑ Степаненко В. П // Политическая обстановка в Закавказье в первой половине XI в. // Античная древность и средние века. — Свердловск, 1975 г. вып. 11, с. 124—132 [1] Արխիվացված 2012-01-11 Wayback Machine
- ↑ Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во «Бородино» стр 18-19 (161) — 2009 г. — ISBN 978-5-9901129-5-7
- ↑ Алексей Сукиасян // ИСТОРИЯ КИЛИКИЙСКОГО АРМЯНСКОГО ГОСУДАРСТВА И ПРАВА (XI—XIV ВВ)
- ↑ В. П. Степаненко // Из истории международных отношений на ближнем востоке XII в. Княжество Васила Гоха и Византия Արխիվացված 2012-01-11 Wayback Machine // Античная древность и средние века. — Свердловск, 1980. — Вып. 17. — С. 34-44 архив Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- ↑ Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во «Бородино» стр. 25 (161) 2009 г. — ISBN 978-5-9901129-5-7